Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո:

 

Բժշկության վերաբերյալ դասախոսություններից բացի նա լսում էր նաև հայտնի զոոլոգներ Ֆոն-Բերին և Զիբոլդին:


1839թ. երիտասարդ Հեգանը պրոֆեսոր Ռատկեի հետ մեկնեց Նորվեգիա, Շվեդիա և Դանիա ծովային ֆաունան, ինչպես նաև այդ երկրների էնտոմոլոգիական հավաքածուների և գրադարանների ուսումնասիրման համար:


1840թ. Հագենը թեզ է գրել ու բժշկության դոկտոր դարձել: Այնուհետև աշխատել է Բեռլինում, Վիեննայում և Փարիզում: Երեք տարի անց Հագենը վերադարձել է Կենիգսբերգ, որտեղ բժշկական գործունեությամբ է զբաղվել:


Զուգահեռ նա ակտիվորեն մասնակցել է հասարակական և քաղաքային գործերին: Եվ, չնայած իր բազմակողմանի գործունեություններին, էնտոմոլոգիայի վերաբերյալ ակնառու հրատարակություններ էր անում:


1867թ. սկսած նա եղել է Քեմբրիջի Համեմատական կենդանաբանության թանգարանի էնտոմոլոգիական բաժնի տնօրենը և 1870թ. սկսած Հարվարդ-քոլեջում դասախոսություններ է կարդացել՝ որպես էնտոմոլոգիայի պրոֆեսոր: Նա զբաղվում էր նաև Քեմբրիջի թանգարանի նյութերի հարստացմամբ և մշակմամբ, որի կենսաբանական հավաքածուները գրեթե ամբողջությամբ նրա կողմից են հիմնվել:


1863թ. Հագենը Կենիգսբերգի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում ստացավ, իսկ 1887թ.՝ Հարվարդի համալսարանի գիտությունների դոկտորի կոչում:


Գերման Հագենը բազմաթիվ աշխատանքների հեղինակ է: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը, որը բոլոր էնտոմոլոգների կողմից ընդունվել է,  «Bibliotheca entomologica» տեղեկատուն է, որտեղ նա հավաքել է էնտոմոլոգիայի բնագավառում մինչև 1862թ. հայտնված բոլոր աշխատանքների վերնագրերը:


Ակնառու գիտնական Գերման Հագենը մահացել է 1893թ. նոյեմբերի 9-ին Քեմբրիջում (Մասաչուսեց):

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. calend.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ